Զարյան Ռ.
Մայրամուտից առաջ: Ինքնապատում/Ռ.Զարյան, ՀՀ ԳԱԱ, Արվեստի ինստիտուտ, Եր., «Գիտություն» հրատ., 2016: Հ. 4, 544 էջ:
«Մայրամուտից առաջ» բացառիկ ստեղծագործության այս վերջին գրքով, որն ամփոփում է 1965-1987 թվականները, ավարտվում է նշանավոր շեքսպիրագետ, գրականագետ և թատերագետ, հասարակական խոշոր գործիչ, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի քառահատոր հուշագրությունը: Էտյուդների ձևով գրված շարադրանքն ունի հււզիչ մանրամասնություններ, հիացմունքի ու տխրության բազում պահեր, զարմանալի նրբությամբ արված դիմանկարներ, իմաստուն խոհեր, որոնք անտարբեր չեն թողնում ընթերցողին` շղթայելով նրան հիշարժան իրադարձությունների և կերպարների հետ:
Գիրքը հետաքրքիր կլինի բոլոր նրանց համար, ում թանկ է հայ իրականությունն իր բազմապիսի դրսևորումներով և անձերի ու ժամանակների անկրկնելիությամբ: |