Արևշատյան Աննա
Համամ Արևելցուն վերագրվող «Համառօտ յերաժշտական արուեստէ. ի յարապ գրոց» երկը/ Ա. Արևշատյան.– Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021.- 99 էջ:
Ուսումնասիրությունը նվիրված է IX դարի մատենագիր Համամ Արևելցուն վերագրվող «Համառօտ յերաժշտական արուեստէ. ի յարապ գրոց» երաժշտագեղագիտական երկասիրությանը: Բնագիրը ուշագրավ է նրանում արծարված անտիկ և հելլենիստական ժամանակաշրջաններում, ինչպես նաև միջնադարում լայնորեն շրջանառվող երաժշտական գեղագիտությանը բնորոշ մի շարք տեսությունների և ուսմունքների ուսումնասիրության առումով: Համամ Արևելցուն վերագրված սույն բնագիրը առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ` բազմակողմանի երաժշտատեսական քննությամբ: Գիրքը նախատեսված է երաժշտագետների, հայ-արաբական միջնադարյան մշակութային փոխառնչությունների ուսումնասիրությամբ հետաքրքրվողների և երաժշտական բուհերի ուսանողների համար: |