ՄԵՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումները /Գիտ. խմբագիր՝ Ա.Գ.Ասատրյան.– Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021. 92 էջ:
Ընթերցողին ներկայացվող աշխատության մեջ առաջին անգամ ի մի է բերվում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական նստաշրջանների պատմությունը: Հեղինակը կազմել է գիտական միջոցառումների մասին ակադեմիական ու պարբերական մամուլում տպագրված արձագանքների գիտական լրատուն և գիտական միջոցառումների նյութերի կամ հիմնադրույթների հրատարակված ժողովածուների մատենագիտությունը՝ ժամանակագրական և այբբենական կարգով:
Հասցեագրված է հայ արվեստի հարցերով հետաքրքրվողներին և ընթերցող լայն շրջաններին: |