Արևշատյան Ա.
Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII—XIX դարեր. – Եր., «Գիտություն», 2021, 126 էջ:
Գիրքը նվիրված է XVIII-XIX դարերի Կոստանդնուպոլսում գործած հայ երաժիշտ-տեսաբաններին, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել հայ ազգային մասնագիտացված երաժշտական արվեստի զարգացման գործում: Հատկապես նշանակալի է նրանց ներդրումը Նոր ժամանակի հայ ազգային երաժշտա-տեսական մտքի ձևավորման մեջ: Գր. Գապասաքալյանի, Հ. Լիմոնջյանի, Ն. Թաշչյանի, Ե. Տնտեսյանի, Ա. Հիսարլյանի աշխատություններում արծարծվել են հայ ավանդական երաժշտության բազմաթիվ խնդիրներ, ներառելով ինչպես եկեղեցական հոգևոր երգարվեստի տեսության, մասնավորապես, խազագիտության հարցերը, այնպես էլ` ավելի կատարյալ և նոր ժամանակների պահանջներին համապատասխանող նոտագրության ստեղծումը:
Մենագրությունը հասցեագրված է ինչպես մասնագետ-երաժշտագետներին, այնպես էլ` հայ երաժշտության պատմությամբ հետաքրքրվող լայն ընթերցողական շրջանին: |