Զավեն Թագակչյան
Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում/Խմբ.՝ Հ. Պիկիչյան.– Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2022. 338էջ:
Աշխատության մեջ առաջին անգամ ներկայացվում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող երգերի ժողովրդականացված տարբերակների գիտարշավային ձայնագրությունների (1927-1999թթ.) երաժշտագիտական քննությունը։ Մենագրությունը ներառում է 20-րդ դարում ջավախահայերի կենցաղում լայնորեն տարածված հոգևոր տաղերի, շարականների, Սբ. Պատարագի երգային հատվածների, ժամագրոց երգերի, Սբ. Ծննդյան և Հարության ավետիսների, երգվող աղոթքների և աշուղական հոգևոր երգերի նոտային և բանաստեղծական տեքստերի վերծանությունները՝ զուգահեռաբար համադրելով ու վերլուծելով ժողովրդական և կանոնական հոգևոր երգերի տարբերակները։
Հասցեագրված է երաժշտագետներին, բանագետներին, հայ ժողովրդական երաժշտությամբ հետաքրքրվողներին: |