Աղասյան Արարատ
Արվեստի պատմություն. Կերպարվեստ: Ուսումնական ձեռնարկ / Ա. Աղասյան.- Եր.: Արմավ, 2022.- 308 էջ:
Սույն ուսումնական ձեռնարկը կերպարվեստի պատմությանը նվիրված, հայերեն լեզվով շարադրված` ոչ թարգմանչական առաջին դասագիրքն է: Այն բաղկացած է երեք գրքից: Սա ուսումնական ձեռնարկի երկրորդ գիրքն է (առաջինը լույս է տեսել 2020 թվականին), որտեղ ներկայացված է եվրոպական Վերածննդի դարաշրջանի կերպարվեստից մինչև 20-րդ դարասկզբի կերպարվեստի համառոտ պատմությունը: Կերպարվեստի ընդհանուր պատմության համատեքստում դիտարկված է նաև հայկական կերպարվեստը:
Ձեռնարկը հրատարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում և նախատեսված է արվեստի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: |