Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Հրապարակումներ
Back
Publication image Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը
ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ

Շախկուլյան Տաթևիկ

Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը/ Տաթևիկ Շախկուլյան. - Եր.: Ամրոց գրուպ, 2014. - 192 էջ:

 

Գիրքն անդրադարձ է կոմիտասագիտության լայնեզր և բազմաբովանդակ ասպարեզում գրեթե չուսումնասիրված` կոմիտասյան կոմպոզիտորական ստեղծագործության վաղ` 1891-1899 թվականներն ընդգրկող շրջանին: Սա ոլորտին նվիրված առաջին մենագրությունն է: Ի մի է բերվել Կոմիտաս վարդապետի կոմպոզիտորական վաղ երկերի պահպանված գրեթե ողջ ձայնագրյալ զանգվածը` տպագիր հայտնի բոլոր նմուշները, նաև բազմաթիվ կոմիտասյան ձեռագրեր, որոնց զգալի մասը առաջին անգամ է ընդգրկվում գիտական շրջանառության մեջ:

Ի մի բերված նյութը ժամանակագրական և ժանրային դասակարգմամբ առաջին անգամ հայ երաժշտագիտության մեջ բազմակողմանիորեն հետազոտվել է: Քննարկվել են կոմիտասյան կոմպոզիտորական վաղ երկերի ժանրային դիմագիծը, կատարողական կերպերը, երաժշտական բաղադրիչները: Ի հայտ է բերվել Կոմիտաս վարդապետի կոմպոզիտորական վաղ շրջանը, որպես ստեղծագործական բազում որոնումներով լի, ներքին հստակ փուլայնությամբ կարևոր մի ժամանակահատված, երբ հետզհետե սաղմնավորվում և ձևավորվում էր կոմիտասյան ինքնատիպ գրելաոճը:

Menu image
Գրքեր
Ժողովածուներ
Հոդվածներ
Ամսագրեր
Menu image
Copyright © 2011-2017; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready