Երնջակյան Լ.
Ալան Հովհաննեսի երաժշտությունը Արևելք-Արևմուտք մշակութային խաչուղիներում/ - Երևան: «Գիտություն» հրատ., 2015. - 140 էջ:
Աշխատությունը ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությանը նվիրված առաջին մենագրությունն է: Արխիվային նյութերի, օտարալեզու սկզբնաղբյուրների և մամուլից քաղված տեղեկատվության հիման վրա ներկայացվում են կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսության դրսևորումները տարբեր ժամանակաշրջաններում, քննարկվում են հայկական և արևելյան թեմաներով գրած երկերում ձևավորված մեղեդային մտածողության տեսական-գեղագիտական հիմքերն ու հոգևոր-խորհրդապաշտական ոլորտները: Արծարծվում են նաև արևելյան տարբեր մշակույթների գեղարվեստական ավանդույթների կիրառության ու մեկնաբանման հարցերը: Ալան Հովհաննեսի մշակութային վառ խճանկար պատկերող երաժշտական ժառանգությունն արժևորված է ազգային ու ստեղծագործական ինքնության խնդիրների համատեքստում:
Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին և ընթերցող լայն հանրությանը: |