Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Հրապարակումներ
Back
Publication image XX դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված հայկական դաշնամուրային երաժշտության կատարողական խնդիրները
ԼԻԼԻԹ ԱՐՏԵՄՅԱՆ

Արտեմյան Լիլիթ

 XX դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված հայկական դաշնամուրային երաժշտության կատարողական խնդիրները/ Լ.Արտեմյան. - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015. - 235 էջ:

 

Հեղինակն ընթերցողին է ներկայացնում տեխնիկական նորամուծություններն յուրացրած հայ կոմպոզիտորների նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված դաշնամուրային ստեղծագործությունների ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ամբողջական պատկերացում կազմել հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններում ինչպես նոր գեղարվեստական երևույթների ընդգրկման, այնպես էլ կատարողական կերպերի վերաբերյալ: Առաջին անգամ 20-րդ դարի նոր կոմպոզիտորական տեխնիկաներով (սերիալ մտածողություն, սոնորային գրելաոճ, ռեպետիտիվ երաժշտություն, ատոնալ երաժշտություն, ալեատորիկա` թե՛ սահմանափակ, թե՛ համապարփակ տարբերակներով, օբերտոնային հարմոնիայով երաժշտական տեխնիկա, վերջապես, գործիքային թատրոն, որպես երաժշտության և թատերական գործողության ձևերի միաձույլ համադրման երևույթ) գրված հայկական դաշնամուրային ստեղծագործությունների կոմպոզիցիոն առանձնահատկությունները դիտարկվել են նաև կատարողական մեկնաբանման պլան կառուցելու նպատակով:

Հասցեագրված է դաշնակահարներին, երաժշտագետներին, կոմպոզիտորներին և արվեստասեր հանրությանը:

Բեռնել
Menu image
Գրքեր
Ժողովածուներ
Հոդվածներ
ԿԱՆԹԵՂ. գիտական հոդվածներ
Կատալոգներ
Ուսումնական ձեռնարկներ
Ամսագրեր
Հարցազրույցներ
Menu image
Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready