Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Հրապարակումներ
Back
Publication image Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում
ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

Ամիրաղյան Գայանե

Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ հնդկահայոց երգվածքում/Գ.Ամիրաղյան - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016. - 529 էջ:

 

Աշխատությունը հայ հոգևոր երգարվեստի հինգ հիմնական ճյուղավորումներից մեկին` Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքին նվիրված առաջին մենագրությունն է: Գիտական շրջանառության մեջ են դրվել նորջուղայական ավանդույթը ներկայացնող 121 շարականներ, որոնք գրառվել և հրատարակվել են XIX դարի վերջին և XX դարասկզբին` հնդկահայ երաժիշտ-տեսաբան Էմի Աբգարի ջանքերով, ինչպես նաև նույն երգվածքին պատկանող գիտարշավային ձայնագրություններ (82 նմուշ)` կատարված 1984-2009թթ. ընթացքում:

Համակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հայոց Ութձայն համակարգի դրսևորման առանձնահատկությունները նորջուղայական շարականներում, դուրս են բերվել դրանց ինքնատիպ երաժշտաոճական հատկանիշները: Համեմատական վերլուծության միջոցով ներկայացվել են Նոր Ջուղայի երգվածքի ձայնեղանակային ընդհանրություններն ու տարբերությունները հայ հոգևոր երգարվեստի հիմնական`էջմիածնական երգվածքի հետ:

Գիրքը հասցեագրված է հայ հոգևոր երաժշտության տեսության և պատմության հարցերով զբաղվող մասնագետներին:

Menu image
Գրքեր
Ժողովածուներ
Հոդվածներ
Ամսագրեր
Menu image
Copyright © 2011-2017; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready