Ամիրաղյան Գայանե
Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ հնդկահայոց երգվածքում/Գ.Ամիրաղյան - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016. - 529 էջ:
Աշխատությունը հայ հոգևոր երգարվեստի հինգ հիմնական ճյուղավորումներից մեկին` Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքին նվիրված առաջին մենագրությունն է: Գիտական շրջանառության մեջ են դրվել նորջուղայական ավանդույթը ներկայացնող 121 շարականներ, որոնք գրառվել և հրատարակվել են XIX դարի վերջին և XX դարասկզբին` հնդկահայ երաժիշտ-տեսաբան Էմի Աբգարի ջանքերով, ինչպես նաև նույն երգվածքին պատկանող գիտարշավային ձայնագրություններ (82 նմուշ)` կատարված 1984-2009թթ. ընթացքում:
Համակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հայոց Ութձայն համակարգի դրսևորման առանձնահատկությունները նորջուղայական շարականներում, դուրս են բերվել դրանց ինքնատիպ երաժշտաոճական հատկանիշները: Համեմատական վերլուծության միջոցով ներկայացվել են Նոր Ջուղայի երգվածքի ձայնեղանակային ընդհանրություններն ու տարբերությունները հայ հոգևոր երգարվեստի հիմնական`էջմիածնական երգվածքի հետ:
Գիրքը հասցեագրված է հայ հոգևոր երաժշտության տեսության և պատմության հարցերով զբաղվող մասնագետներին: |