Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Հրապարակումներ
Back
Publication image Архитектута армян и Европа, том I, книга вторая
Йозеф Стржиговский

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի և Ճարտարապետության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանի խմբագրությամբ լույս է տեսել ավստրիացի արվեստաբան Յոզեֆ Ստրժիգովսկու «Die Baukunst der Armenier und Europa» («Հայերի ճարտարապետությունն ու Եվրոպան», Վիեննա, 1918) երկհատոր ուսումնասիրության առաջին հատորի երկրորդ գրքի ռուսերեն թարգմանությունը: Ստրժիգովսկու աշխատությունը կարևոր ներդրում դարձավ Արևմուտքի արվեստաբանական գրականության մեջ: Ի տարբերություն հայ ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղված եվրոպական մյուս գիտնականների, սա հիմնված է հսկայական փաստագրական նյութի վրա, որը տասը տարիների ընթացքում բարեխղճորեն հավաքել ու գիտականորեն ընդհանրացրել էր Թորոս Թորամանյանը: Այցելելով Հայաստան և ծանոթանալով վաղ և զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձաններին, Յո.Ստրժիգովսկին հեղաշրջում կատարեց ճարտարապետության պատմության մեջ, ապացուցելով, որ հենց Հայաստանում է ծնվել քառակուսի հիմքի վրա գմբեթի ձևը, որը ելակետային դարձավ վաղ միջնադարում, քրիստոնեական աշխարհի գմբեթային ճարտարապետության համար:

Աշխատությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և МонАрх կոնցեռնի ֆինանսական օժանդակությամբ հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը:

Բեռնել
Menu image
Գրքեր
Ժողովածուներ
Հոդվածներ
ԿԱՆԹԵՂ. գիտական հոդվածներ
Կատալոգներ
Ուսումնական ձեռնարկներ
Ամսագրեր
Հարցազրույցներ
Menu image
Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready