ԱՂԱՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ
Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում (համիդյան ջարդերից մինչև մեր օրերը)/Ա.Աղասյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2018.- 94 էջ:
Պատմական ակնարկի ձևով ներկայացվում են հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում` սկսած համիդյան ջարդերից մինչև մեր օրերը: Հեղինակը, հենվելով թեմային առնչվող հայ և օտարազգի մասկագետների ուսումնասիրությունների` գրքերի ու հոդվածների հուշագրությունների ու նամակների, հին ու նոր մամուլի և այլ աղբյուրների վրա, բերում է հայկական վանքերում ու եկեղեցիներում պահվող` մանրանկարներով զարդարված մեր միջնադարյան ձեռագրերի, ինչպես նաև որմնանկարների, սրբանկարների, քանդակների, խաչքարերի ու խաչարձանների, կիրառական արվեստի տարատեսակ նմուշների միտումնավոր ոչնչացման և յուրացման բազմաթիվ օրինակներ, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած և այսօր էլ պարբերաբար շարունակվող մշակութային վանդալիզմի մասին: |