<Հովհաննես Չեքիջյան - 90: Գիտական նստաշրջանի նյութեր (12-13 հուլիսի, 2019)/ ՀՀ ԳԱԱ արվեստի ին-տ: Խմբ. խորհուրդ՝ Ա.Վ. Աղասյան (նախագահ) և այլք: Պատ. խմբ.՝ Ա.Ասատրյան. – Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2019.- 240 էջ + 16 էջ նկ.:
2019թ. հունվարի 23-ին լրացավ ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը 2019թ. հուլիսի 12-13-ին գումարեց Հ.Չեքիջյանին նվիրված երկրորդ գիտական նստաշրջանը, որի լիագումար նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, իսկ մյուս երկու նիստերը՝ ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը (Արզական): Ժողովածուն պարունակում է նստաշրջանի մասնակիցների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության: Ժողովածուն հասցեագրված է երաժշտագետներին, երաժիշտ-կատարողներին, արվեստաբաններին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին:
Բեռնել |