Սերգեյ Փարաջանով – 100: Միջազգային գիտական կոնֆերանսի զեկուցումներ 10-12 սեպտեմբերի, 2024) / ՀՀ ԳԱԱ Արվեստի ին-տ; Խմբ. խորհուրդ՝ Ա.Վ. Աղասյան (նախագահ) և այլք; Գիտ. խմբ.՝ Ա.Ասատրյան.– Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2024.- 392 էջ:
2024 թ. հունվարի 9-ին լրացավ հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված Կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ 2024 թ. սեպտեմբերի 10-12-ը գումարեց «Սերգեյ Փարաջանով – 100» միջազգային գիտական կոնֆերանսը։ Ժողովածուն պարունակում է Կոնֆերանսի լիագումար նիստերի մասնակիցների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է կինոգետներին, Փարաջանովի արվեստով հետաքրքրվողներին և ընթերցող լայն շրջաններին: |