Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասներորդ նստաշրջան (Նվիրվում է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին): Նստաշրջանի նյութեր (10-11 նոյեմբերի, 2015)/ ՀՀ ԳԱԱ Արվեստի ին-տ: Խմբ. խորհուրդ` Ա.Վ.Աղասյան (նախագահ) և այլք: Խմբ.` Ա.Ասատրյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, 303 էջ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. նոյեմբերի 10-11-ին իր նիստերը գումարեց երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասներորդ նստաշրջանը` նվիրված Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին:
Ժողովածուն պարունակում է նստաշրջանի աշխատանքներին մասնակցած երիտասարդ արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով` ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |