Հովհաննես Այվազովսկի - 200: Գիտական նստաշրջանի նյութեր (3 նոյեմբերի, 2017)/ ՀՀ ԳԱԱ արվեստի ին-տ: Խմբ. խորհուրդ` Ա.Վ.Աղասյան (նախագահ) և այլք: Պատ խմբ.` Ա.Ասատրյան. - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2018, 163 էջ:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 3-ին գումարեց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվեց ականավոր ծովանկարչի ստեղծագործական ժառանգությունը: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստաբաններին, երաժշտագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |