Արևշատյան Աննա. Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում/ Ա. Արևշատյան. - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013, 338 էջ:
Ուսումնասիրությունը նվիրված է հայ միջնադարյան հոգևոր մասնագիտացված երգարվեստում մշակված Ութձայն համակարգի հետ կապված երաժշտատեսական ուսմունքի ձևավորման, զարգացման և առանձնահատկությունների քննությանն ու լուսաբանմանը: Մի շարք կարևոր ճշգրտումներ են կատարված հայ մատենագրության մեջ տեղ գտած երաժշտական տեսագեղագիտական բովանդակության որոշ երկերի հեղինակային պատկանելության վերաբերյալ: Բնագրերի բաժինն ընդգրկում է աշխարհաբար զուգահեռ թարգմանություն:
Գիրքը հասցեագրվում է երաժշտագետներին, հայ միջնադարյան գեղագիտության մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայ մշակույթով և արվեստի տեսությամբ: |