Ստեղծվել է 1966-ին, Երաժշտության սեկտորի բազայի հիման վրա: Հայ ժողովրդական երաժշտության սեկտորը 1966-ի մարտի 10-ից մինչև 1981 թ. հունվարի 16-ը ղեկավարել է Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանը (1911-1987), իսկ 198 1թ. հունվարի 19-ից մինչև մայիսի 7-ը` Մանուկ Թորոսի Մանուկյանը (ծնվ. 1924):
1981 թ. մայիսի 7-ից ժողովրդական երաժշտության բաժինը միացվել է երաժշտության բաժնին:
1983 թ. օգոստոսի 10-ից վերականգնվել է ժողովրդական երաժշտության բաժինը, որը 1983 թ. հոկտեմբերի 28-ից մինչև 1984 թ. հուլիսի 1-ը ղեկավարել է Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանը, իսկ 1984 թ. հուլիսի 1-ից մինչև 2005 թ. հուլիսի 12-ը` արվեստագիտության թեկնածու Կարինե Էմանուելի Սարգսյան-Խուդաբաշյանը (ծնվ. 1929):
2005 թ. հուլիսի 12-ից մինչ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը Ժողովրդական երաժշտության բաժնի վարիչն է եղել Մհեր Ռաֆիկի Նավոյանը (ծնվ. 2.03.1971):
Բաժնի անձնակազմն այսօր`
Նավոյան Մհեր Ռաֆիկի
ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող
Պիկիչյան Հռիփսիմե Վահրամի
ավագ գիտաշխատող
Բաղդասարյան Անահիտ Հովհաննեսի
ավագ գիտաշխատող
Տիգրանյան Մարյանա Ալբերտի
ավագ գիտաշխատող
Մեհրաբյան Ժասմենա Խաչատուրի
գիտաշխատող
Սարգսյան Մարգարիտ Իշխանի
գիտաշխատող
Հակոբյան Անի Սարգսի
գիտաշխատող
|