Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Արվեստաբանական գրադարան
Back

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արվեստաբանական գրադարանը հիմնարկվել է 1964-ին Հալեպից Ռ. Զարյանի բերած շումերական, ասորական, իրանական և հունական արվեստներին նվիրված չորս գրքերով:

Գրադարանի հարուստ ու բազմազան ֆոնդը բաղկացած է արվեստի տարբեր ճյուղերին (ճարտարապետություն, կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, կիրառական արվեստ) առնչվող տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն) հրատարակություններից:

Գրադարանի գրականությունը համակարգված է, կա ինստիտուտում հրատարակված գրքերի բաժին, ատենախոսությունների, սեղմագրերի, հազվագյուտ արտասահմանյան հանրագիտարանների, բառարանների, տեղեկատվական բառարանների, արվեստի, կերպարվեստի, փիլիսոփայության, էսթետիկայի, ճարտարապետության, երաժշտության, կինոյի, թատրոնի, հնագիտության, գրականագիտության ու լեզվի, պատմության, պարբերական մամուլի բաժիններ:

Գրադարանն ունի հայ գիտության ու մշակույթի երախտավորների նվիրաբերած անձնական գրադարանների հիման վրա ստեղծված` Լիդիա Դուռնովոյի, Միհրան Թումաճանի, Մարկ Գրիգորյանի, Հուրիկ Սուրուզյանի, Արամ Արամյանի անհատական ֆոնդերը, որտեղ պահպանվում է հազվագյուտ գրականություն` «Հուշարար», «Տարազ», «Գեղարվեստ», «Ազգագրական հանդես», պատարագներ, շարականոցներ, երգարաններ և այլն:

 

Արվեստի ինստիտուտի տիրույթը թվանշային գրադարանում https://arar.sci.am/dlibra/collectiondescription/13 

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready