Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Գիտական խորհուրդ
Back
Member image Ասատրյան Աննա Գրիգորի
տնօրեն, Երաժշտության բաժնի վարիչ

Ասատրյան Աննա Գրիգորի (ծնվ. 01.09.1968, ք. Երևան), երաժշտագետ: ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, արվեստագիտության պրոֆեսոր: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը (1992), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2001, գիտական ղեկավար՝ Գ.Շ.  Գյոդակյան):

Դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1991-2002): 2002-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես գիտաշխատող (2002-2003), գիտքարտուղար (2003-2005), տնօրենի տեղակալ (2005-2021) և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2021-ից): Ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի (2009-2016) և Երաժշտության (2016-ից) բաժինների վարիչ:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար (2003-2014), անդամ (2014-2021) և նախագահ (2021-ից):

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի գիտքարտուղար (2004-ից):

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Արվեստագիտական հանդես» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր (2019-ից):

Տիգրան Չուխաճյան հիմնադրամի նախագահ (2002-ից), Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի փոխնախագահ (2010-ից), Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013-ից), վարչության անդամ (2017-ից) և խորհրդի անդամ (2022-ից):

ՀՀ Հանրային խորհրդի անդամ (2009-2018), Երևան քաղաքի առաջին (2009-2013), երկրորդ (2013-2017) և երրորդ գումարումների ավագանու անդամ (2017-2018):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր Արարատյան հայրապետական թեմից (2014, 2017):

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ (2015-ից), Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ (2022-ից):

Հեղինակ է 11 մենագրության և շուրջ 220 գիտական հոդվածների, որոնք նվիրված եմ նոր և նորագույն շրջանի հայ երաժշտության ուսումնասիրությանը:

Ա.Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 15 ատենախոսություն:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ 

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Հրապարակումներ
OHANNES TCHEKIDJIAN: Life and Career
ANNA G. ASATRYAN
Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Ավագ Պետրոսյան - 100
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լիբանանահայ թատրոն
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready