2021 թվականի սեպտեմբերի 21-ից 24-ը Կազանում կայացած ամենամյա «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումի շրջանակներում զեկույցով հանդես է եկել նաև ՀԿՄ անդամ, երաժշտագետ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ:
«Արամ Սաթյանի օպերային արվեստը» թեմայով զեկույցն ընդգրկված է եղել «Թվային տեխնոլոգիաների օգտագործման ժամանակակից միտումները երաժշտական և խորեոգրաֆիկ արվեստում» բաժնում: Հոդվածի հեղինակի առաջարկությամբ զեկույցի վերջում ցուցադրվել է Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայից մի հատվածի՝ «Ադամի սիրո խոստովանությունը Լիլիթին և Սաթի զայրույթը» տեսագրությունը:
Ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆորումի կազմակերպիչների ու մասնակիցների շրջանում: |