Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ \ Պահոց
Back
12.11.2013
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում 2013 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 8-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանին: Գիտական նստաշրջանի մյուս նիստերը կգումարվեն 2013 թվականի նոյեմբերի 15-ին, 16-ին ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը:

Եռօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվելու են 40 զեկուցում, որոնցում ներկայացվելու են արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից,  Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից: Մասնակցում են նաև երիտասարդ արվեստաբաններ Ռուսաստանի Դաշնությունից (Նովոսիբիրսկի ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիա), Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Նստաշրջանի ծրագիրը

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready