Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
24.08.2020
«ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ - 130»

Qushnaryan-130.jpg

 

ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

2020թ. սեպտեմբերի 24-25-ին

գումարելու է

«ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ - 130»

խորագրով

գիտական նստաշրջանը


Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայկական ԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի (1890-1960) կյանքի, երաժշտագիտական, ստեղծագործական ու մանկավարժական գործունեության ուսումնասիրության, նրա թողած ժառանգության արժևորման հարցերին:

Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտը /բեռնել/ խնդրում ենք ուղարկել մինչև սեպտեմբերի 10-ը: Գիտական նստաշրջանում ներկայացված զեկուցումները /մինչև 10 էջ, շարվածքը՝ GHEA Grapalat, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտական նստաշրջանի ավարտից հետո:

Գիտական նստաշրջանի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն:

Գիտական նստաշրջանի աշխատանքներին մասնակցության հայտերը խնդրում ենք ուղարկել կազմկոմիտե հետևյալ հասցեներով՝

instart@sci.am

composersunion@mail.ru

 

Հեռ.՝ /+374 10/ 52-42-92, /+374 10/ 58-18-51


Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready